ՄՊԾ. Բլոգեր Կալյուսկին ՀՀ-ից ապաստան է հայցել, բայց դեռ չի ստացել![]() 24 մայիսի 2018 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Սալման Սևեր անունով հայտնի ուկրաինացի բլոգեր Բոգդան Կալյուսկին ապաստան է հայցել Հայաստանում, սակայն ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին PanARMENIAN.Net – ին հայտնեց ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա հերքեց ադրբեջանական մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել բլոգերին: «Կալյուսկուն ապաստանի տրամադրման վարչական վարույթն ընդունվել է, սակայն որոշում դեռ չկա», - մասնավորապես նշեց Եգանյանը: Ավելի վաղ, 2018 թվականի մարտի 30-ին Ուկրաինայի քաղաքացի, հակառուսական հայացքներով հայտնի Բոգդան Արկադիի Կալյուսկին (ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) ձերբակալվեր էր Հայաստանում: Մարտի 31-ին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Տ. Ենոքյանի կողմից նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթերի կեղծում և պետական սահմանի ապօրինի հատում) և մեղադրանք առաջադրվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |