Վարչապետը հորդորել է Չուգասզյանին դադարեցնել հացադուլը![]() 24 մայիսի 2018 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը: Այդ մասին իր ֆեսյբուքյան էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «ՀՀ Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ՝ վերջինիս խնդրելով դադարեցնել հացադուլը»,-ասվում է գրառման մեջ: Աղաջանյանը հավելել է, որ ինքը ևս միանում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքին: Չուգասզյանը հացադուլի մեջ է ապրիլի 24-ից։ ԵԼՔ-ից պատգամավորներ Արարատ Միրզոյանն (այսժմ՝ 1-ին փոխվարչապետ) ու Լենա Նազարյանը երաշխավորություն էին ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, ինչից հետո նա ազատ էր արձակվել, սակայն չէր դադարեցրել հացադուլը։ Նա պահանջում է ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |