Նախարար. Բոլոր մարզպետները փոխվելու են![]() 24 մայիսի 2018 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Բոլոր մարզպետները փոխվելու են: Այդ մասին հայտարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով, սակայն, այս պահին ոչ մի որոշում դեռ չկա, հայտնում է Aysor.am-ը: «Առաջիկայում կնշանակվեն, վարչապետը սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի նոր մարզպետներին», - ասել է նախարարը: Նախարարը նշել է նաև, թե ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին մարզպետներ նշանակելու մասին որոշում այս պահին չկա։ Անդրադառնալով այն հարցին, որ ՀՀԿ-ական մարզպետները հրաժարական չեն տվել՝ նախարարն ասել է. «Իրադրություն է փոխվել: Մինչ այս պահը շարունակել են պաշտոնավարել, որովհետև եղել են մարզպետներ, հիմա կլինի որոշում փոփոխել, կփոխվեն: Բոլորը պիտի փոխվեն»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |