Օսիպյան. Տուգանքները վճարած մարդիկ պահանջում են վերադարձնել իրենց գումարները24 մայիսի 2018 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Տուգանքների համաներման մասին ոստիկանության որոշումից եղել են նաև դժգոհություններ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Բարեխիղճ քաղաքացիները, ովքեր վճարել են, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները, տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է մենք փորձենք բացատրել եղելությունը ու մեր կայացրած այս որոշման հետևանքները», - ասել է Օսիպյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է, որ պետք է տեսակետները քննարկել ու կայացնել հավասարակշռված որոշում։ «Ենթադրվում է, որ կան լուծումներ, այո՛, բարեխիղճ քաղաքացիները վճարել են, շատ-շատերը չեն վճարել, որովհետև մեծ հավանականությամբ չեն ունեցել: Հիմա պարոն Միրզոյանն էլ է ասում` վճարել է, ես էլ եմ վճարել, դո՞ւք էլ եք վճարել պարոն Օսիպյան, իսկ պարոն Զեյնալյանը նախկինում չի վճարել, բայց որոշել է քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո վճարել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ, բոլոր կարծիքներն ու մտահոգությունները հաշվի առնելով, այս հարցով պետք է կայացվի հավասարակշիռ որոշում։ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13,7 մլրդ. դրամի չափով տուգանքները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |