Ալեն Սիմոնյան. «Մարգարյանն ինձ մանդատից զրկել է՝ օգտվելով իրավական ծուղակներից»

Ալեն Սիմոնյան. «Մարգարյանն ինձ մանդատից զրկել է՝ օգտվելով իրավական ծուղակներից»

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրեն մանդատից զրկել է՝ օգտվելով «իրավական բացերից, ծուղակներից»։

«Մարգարյանը դա արել է ոչ թե իրավական հիմքերից ելնելով, այլ որպեսզի ձերբազատվի ինձնից Երևանի քաղաքապետարանում», - հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ գործող քաղաքապետը խուճապի մեջ է:

Սիմոնյանը նշել է, որ պատրաստվում է մասնակցել Ավագանու առաջիկա նիստին:

Ավելի վաղ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին մանտադից զրկելու պահանջով:

Սիմոնյանը հրաժարվել էր ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատից, որը նա ստացել էր մի քանի օր առաջ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---