Հանքարդյունաբերական մոտ 30 ընկերությունում ստուգումներ կլինեն24 մայիսի 2018 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 24-ի նիստում հանձնարարել է ՀՀ-ում հանքարդյունաբերական 28 ընկերությունում ստուգումներ սկսել՝ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը գնահատելու և դրանք չեզոքացնելու նպատակով: «Հանքարդյունաբերությունը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող, ստուգումներ են նշանակվել 28 ընկերությունում», - ասել է Փաշինյանը `դիմելով լրատվամիջոցներին, որ վերջիններս վերահսկեն գործընթացը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ էր հրապարակել, որում անդրադարձել էր Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին: «Առաջիկա օրերին համապատասխան տեսչական մարմիններին հանձնարարելու եմ ստուգումներ սկսել ՀՀ-ում շահագործվող բոլոր մետաղական հանքերում, որովհետև բազմաթիվ ահազանգեր կան այդ հանքերի գործունեության հետ կապված, ՀՀ օրենսդրությանը և բնապահպանական կանոններին համապատասխանության վերաբերյալ, և, իհարկե, մենք այս հարցում լինելու ենք սկզբունքային և հետևողական, և այդ ստուգումները չափազանց կարևոր եմ համարում: Եթե հանկարծ կպարզվի, որ որևէ ընկերություն, որևէ հանք շահագործող ի վիճակի չեն, չեն կարողանում իրենց գործունեությունը կազմակերպել ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, դրանից կբխեն իրավական համապատասխան հետևանքներ», - ասել էր նա: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |