Նախարար. Դեղերի ներմուծման մենաշնորհը կվերանա24 մայիսի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ ենք տանում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել էՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նոր կարգ ենք ընդունում դեղերի զուգահեռ ներմուծման կարգի վերաբերյալ, որպեսզի միայն մի ընկերությունը չկարողանա այն ներմուծել», - ասել է նախարարը՝ ընդգծելով, որ սա նաև մրցակցային դաշտ կստեղծի, արդյունքում էլ գնի նվազում կլինի, հայտնում է Aysor.am-ը: Նա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև դեղերի գրանցման ընթացակարգերի պարզեցման մասով: Թորոսյանը նշել է, որ պետությունն իր վրա կվերցնի այն դեղերի գրանցումը, որոնք անհրաժեշտ են, մինչդեռ շահութաբեր չեն, հետևաբար դրանց գրանցումից շատերը խուսափում են: Անդրադառնալով ոլորտի մասնագետների աշխատավարձերի բարձրացմանը՝ Թորոսյանը նկատել է, որ առաջնահերթ պետք է վերանայել պոլիկլինիկաների անձնակազմի աշխատավարձերը, որոնք շատ ցածր են: «Այն, ինչ հիմա կասեմ, վերջնական լուծում չընդունեք, բայց սկսած նրանից, որ բուժաշխատողներին էլ կարելի է սոցփաթեթ տրամադրել, վերջացրած աշխատավարձի բարձրացումով, այդ որոշումներին կհանգենք այն ժամանակ, երբ բոլոր արդյունավետ ծախսած փողերը կհավաքվեն: Դա կլինի 1-2 ասվա մեջ: Մենք ծրագիր առ ծրագիր գնում ենք, հիմա մի քանի տեղ ստուգումներ եմ սկսել, երբ հետ բերված գումարը ունենաք, կսկսենք այդ ուղղությամբ գումարը ծախսել», - ասել է նախարարը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է վերանայել ծխելու վերաբերյալ օրինագիծը, որը դեռևս ԱԺ–ին չի ներկայացվել՝ Թորոսյանը նշել է, որ երբ այն ներկայացվելու լինի խորհրդարան, իրենք քննարկումներ կանցկացնեն բոլոր կողմերի հետ ու կհասկանան նաև, թե ինչ է ուզում հասարակությունը ու վերանայումներ կկատարվեն: «Կվերանայվի ամեն ինչ, ինչը հուզում է հասարակությանը՝ սկսած տուգանքների չափերից, վերջացրած ծխելու արգելքի վայրերը վերանայելուց», - հավելել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվում է դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման՝ 1 տարով հետաձգման հարցը:Նախարարընշել էր, որ կարգի ներդրման հնարավոր հետաձգումը պայմանավորված է թերությունները շտկելու անհրաժեշտությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |