Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին (վիդեո) 24 մայիսի 2018 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են որպես Վովան և Լեքսուս, զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից: Նրանք Ջոնսոնի հետ քննարկել են Ռուսաստանի մեղսակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը, լրագրող Քսենիա Սոբչակի այցը Լոնդոն, Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերություններին վերաբերող հարցեր, գրում է Daily Storm-ը: Մինչ Փաշինյանի անունից զանգելը, պրանկերները փորձել են զանգահարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից: «Փաշինյանի հետ խոսակցությունը, հավանաբար, հետաքրքրել է Ջոնսոնին: ՀՀ վարչապետը հիմա թրենդում է՝ նրան հատկապես եվրոպական երկրներում են սիրում: Մենք չենք փորձել նմանակել Փաշինյանին, խոսել ենք, ինչպես միշտ»,-ասել է Լեքսուսը: Պրանկերները հայտնել են, որ հեռախոսազրույցի վերջում Ջոնսոնը հասկացել է, որ Փաշինյանի հետ չի խոսում և խզել է խոսակցությունը: Մինչ այդ դիվանագետը Փաշինյանին մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Վլադիմիր Պուտինի հետ: «Ռուսներն ընկալում են միայն վճռականությունն ու կոշտ դիրքորոշումը: Ուստի Դուք պետք է Պուտինին շատ հստակ ներկայացնեք ձեր մտադրությունները, նաև այն, թե ինչպես եք պատկերացնում Հայաստանի ապագան: Սակայն, դուք պետք է նշեք, որ դա չի սպառնում նրա շահերին և նա դրա համար նյարդայնանալու պատճառ չունի»,- հայտարարել է Ջոնսոնը: Փաշինյանի անունից ասել են, թե ինքը չէր ցանկանա թունավորվել «Նովիչոկով» Պուտինի հետ հանդիպմանը: Ջոնսոնը ծիծաղել է, հետո նկատել, որ շատ կարևոր է նոր սառը պատերազմ չծավալել ՌԴ հետ: Ջոնսոնն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում ոչ ոք դա չի ցանկանում: Լեքսուսն ու Վովանը պրանկ լրագրության ակունքներում են կանգնած: Նրանք հայտնի դարձան, երբ զանգահարեցին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, Թուրքիայի նախագահ Էրդողանին, ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնին և այլ հայտնի քաղաքական գործիչների: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |