Շարմազանով. Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, ՀՀ-ն ու Ադրբեջանը![]() 24 մայիսի 2018 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանականները պետք է մերժեն բռնության ու այլատյացության ցանկացած դրսևորում: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Սլովակիայում Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ հանդիպմանը: Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Հայ-սլովակյան միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցում առանձնակի դեր է վերապահվել պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը: Կարևորվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը: «Այսօր էլ Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են հայատյացության քարոզ, որը դատապարտելի է: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի անքակտելի ինքնորոշման իրավունքը: Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը»,-նշել է նա: ԱԺ փոխնախագահը երախտիքի խոսք է հայտնել Դուշան Տիտելին Հայոց ցեղասպանության հարցում անձնական անվերապահ դիրքորոշման ու Սլովակիայի խորհրդարանում «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար: Նա բարձր է գնահատել Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, հայտնում է ԱԺ լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սլովակիա-Հայաստան բարեկամական կապերի ամրապնդման համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է հանձնել Դուշան Տիտելին, իսկ ԱԺ նախագահի հուշամեդալ` հայ բարերար Բագրատ Հակոբյանին` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ներդրած նշանակալի ավանդի համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |