ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանը պատգամավորի մանդատ է ստացել![]() 24 մայիսի 2018 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորի մանդատ հանձնել Սպարտակ Սեյրանյանին: Այս մասին հայտնում է ԿՀԸ մամուլի ծառայությունը: Նա փոխարինելու է մանդատից հրաժարված ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանին: Սեյրանյանը ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ համարն էր: Սպարտակ Սեյրանյանը 2006 թվականի հունիսի 14-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Եղել է ԱԺ պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ է: 2008-ի հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |