«Նետի՛ր մարտահրավեր անհնարինին». Toyota-ն գլոբալ քարոզարշավ է սկսել![]() 25 մայիսի 2018 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Toyota ընկերությունը գլոբալ քարոզարշավ է սկսել «Նետի՛ր մարտահրավեր անհնարինին» կարգախոսի ներքո, որն արտացոլում է մարտահրավերների ու առաջընթացի օլիմպիական և պարաօլիմպիական ոգին, և որն այնքան մոտ է Toyota-ի փիլիսոփայությանը: Լինելով Միջազգային օլիմպիական և պարաօլիմպիական կոմիտեների համաշխարհային գործընկերը՝ Toyota-ն արդեն իսկ բազմաթիվ հետաքրքիր նախագծեր է իրականացնել ամբողջ աշխարհով: Toyota-ի «Շարժունություն բոլորի համար» փիլիսոփայության նպատակն է ձևափոխել մարդկանց փոխադրման միջոցներն ամբողջ աշխարհում: Այսպիսով, ստեղծվում են լուծումներ շարժման խոչընդոտների վերացման ուղղությամբ` մեծ քաղաքներում օպտիմալացված հասարակական տրանսպորտային համակարգից մինչև ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդկանց համար անհատականացված լուծումները: Toyota-ն գտնում է, որ «շարժունությունը» շատ ավելին է, քան շարժումը, որը պարզապես ցանկացած մարդու իրավունքն է: Ասպիսով, այս քարոզարշավն ու Միջազգային օլիմպիական և պարաօլիմպիական կոմիտեների հետ համաշխարհային գործակցությունն արտացոլում են Ընկերության՝ բոլորի համար ազատ տեղաշարժվելու ապահովման առաքելությունը: «Նետի՛ր մարտահրավեր անհնարինին» ծրագիրը պատմում է բացառիկ մարդկային ուժի և կամքի մասին՝ դրդելով կատարել համարձակ արարքներ: Սա համաշխարհային կորպորատիվ նախաձեռնություն է, որի նպատակն է ոգեշնչել Տոյոտայի աշխատակիցներին, գործընկերներին ու հաճախորդներին և համախմբել նրանց ընկերության հիմնարար համոզմունքների շուրջ», - ասել է Toyota Motor Corporation-ի վաճառքի և մարքեթինգի բաժնի գլխավոր տնօրեն Նորիի Յամաշիտան: «Նետի՛ր մարտահրավեր անհնարինին» ծրագիրը համահունչ է Toyota-ի ընդհանուր զարգացման ծրագրի հետ, ուշադրությունը հրավիրելով Օլիմպիական և պարաօլիմպիկական մարզիկների իրական պատմություններին, ինչպես նաև սովորական «շարքային» մարզիկներին, ովքեր առանձնանում են աշխատասիրությամբ և նպատակաուղղվածությամբ: Քարոզարշավն արտահայտում է Toyota-ի երկարամյա գործունեությունը՝ միտված ավելի ներառական և կայուն հասարակության ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուրը կարող է նաև Toyota-ի տեխնոլոգիաների շնորհիվ մարտահրավեր նետել իր համար անհնարին թվացող փորձություններին: Այս բազմակողմանի արշավի երկու ստեղծագործական սյուներն են՝ «ոգեշնչումը», որը գովաբանում է մարդկային ոգին և «փաստերը», որոնք ցուցադրում են Toyota-ի նորարարական մտքերն ու լուծումները, որ նպաստում են մարդկանց ազատ տեղաշարժին: Վերջերս Toyota-ն գործարկել է MobilityForAll.com կայքը: Այն ստեղծվել է ԱՄՆ-ում Հասանելի լրատվամիջոցների ազգային կենտրոնի (NCAM) հետ խորհրդակցությամբ և նախատեսված է նրա համար, որ տարբեր առողջական խնդիրներ և ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող մարդիկ հնարավորություն ունենան օգտվել կայքի ռեսուրսներից: Դիզայնը և ֆունկցիաներն այնպես են կառուցված, որ թե տեսողության կամ լսողության խանգարումներ, թե շարժունության կամ կոգնիտիվ խանգարումներ ունեցողները հավասար հնարավորություններ ունենան: Այս քարոզարշավի վերաբերյալ տեսահոլովակները կարելի է դիտել կայքում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |