ՆԱՏՕ-ն Սերգեյ Լավրովից բացատրություններ է պահանջում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն բացատրություններ է պահանջում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունների հարցով` Դաշինքին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցելու մասին: Ինչպես հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի խոսնակ Ջեյմս Ապատուրայը, անհասկանալի է` ինչ նկատի ունի Լավրովը, ասելով, որ Ռուսաստանը բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի թույլ չտա Վրաստանի եւ Ուկրաինայի ընդգրկումը ՆԱՏՕ:



«Մեզ հետաքրքիր է` ինչ նկատի ունի Սերգեյ Լավրովը` ասելով «բոլոր միջոցները»,- նշել է Ապատուրայը: Նրա խոսքերով, Բուխարեստում գագաթաժողովի ժամանակ պարզ ասվեց, որ Վրաստանն ու Ուկրաինան դառնալու են ՆԱՏՕ-ի անդամ, եւ այդ մասին որոշումը կընդունեն միայն ՆԱՏՕ-ի անդամ-երկրները, հաղորդում է Պրայմ-Նյուզը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---