Բաբլոյան. ԸՕ-ն կարող է փոփոխվել միայն բանակցությունների միջոցով, ինչին ՀՀԿ-ն պատրաստ է25 մայիսի 2018 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքում փոփոխությունները կարող են արվել միայն բանակցությունների ու քննարկումների միջոցով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Նա հավելել է, որ եթե քաղաքական ուժերը կգան կոնսենսուսի, որ պետք է փոփոխություն կատարել, ապա ինչ խոսք, հարկ կլինի այդ փոփոխությանը գնալ, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե խոսքը ռեյտինգային ընտրակարգի մասին է, որն այժմ փորձ է արվում ընդհանրապես հանել Ընտրական օրենսգրքից, մինչդեռ Հանրապետականը դեմ է դրան՝ Բաբլոյանն ասել է, որ հարցերը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով։ «Ընտրակարգը կարող է փոխվել կամ շտկվել միայն բանակցությունների ու քննարկումների միջոցով, իսկ Հանրապետականը միշտ է պատրաստ եղել բանակցություններին ու քննարկումներին և հայտարարել է, որ կաջակցի բոլոր դրական փոփոխություններին»,-հավելել է Բաբլոյանը։ ԱԺ նախագահը հրաժարվել է ասել, թե ինչ հնարավորություններ ունի Հանրապետական կուսակցությունը արտահերթ ընտրությունների դեպքում. «Այսօր կանխագուշակումներ անելը այնքան էլ ճիշտ չէ»։ ԱԺ նախագահն ասել է նաև. «Այս պահին խորհրդարանը ցրելու հիմքեր չկան»։ Մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջնահերթություն են գործող կառավարության համար: «Սա չի նշանակում, սակայն, որ ընտրությունները նոր կառավարության միակ խնդիրն է, կառավարությունը պետք է գործի բնականոն ձևով և ունի ու ունենալու երկարաժամկետ ծրագրեր», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կարևորը ոչ այնքան ընտրությունների ժամկետն է, որքան որակը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |