ԱԳ նախարար. ԼՂ հարցի կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը25 մայիսի 2018 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ներկայիս կարևորագույն նպատակն է, որ Արցախը ներգրավվի բանակցությունների մեջ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե գործնականում հնարավոր է Ստեփանակերտին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, հայտնում է Aysor.am-ը։ Անդրադառնալով Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե առաջիկայում հնարավոր է ԼՂ խնդրի կարգավորումը, ՀՀ արտգործնախարարն ասել է, որ բոլորի հույսն է, որ կարգավորումը լինի շատ շուտով։ «Բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները և, բնական է, մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում դրված է, առաջին հերթին, մեր շահերի ու նպատակների արտահայտությունը, որի հիմքում Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն է», - ասել է Զոհրաբ Մնացականյանը։ Նա ընդգծել է, որ ներկայիս կարևորագույն հարցն է պահպանել բանակցությունների դինամիկան։ Խոսելով իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին՝ Մնացականյանն ասել է, թե հանդիպումը հնարավորության հարց չէ։ «Սա բանակցությունների էություն է, այն բանակցությունների ձևաչափի մեջ տեղավորվող գործընթաց է», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։ Մայիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված նամակում գրել էր, որ առաջիկա ամիսներին նոր հնարավորություններ կբացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է համագործակցել Ձեզ հետ՝ հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման: Առաջիկա ամիսներին հնարավորություններ ենք որոնելու կարգավորման համար՝ դա թույլ կտա էլ ավելի բարելավել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները»,-ասվում է նամակում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |