Արմեն Սարգսյանը Թբիլիսիում կհանդիպի Վրաստանի նախագահին

Արմեն Սարգսյանը Թբիլիսիում կհանդիպի Վրաստանի նախագահին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով մայիսի 25-ին կմեկնի Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Սարգսյանը կհանդիպի նաև տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ:

 Ուշագրավ
---