Տիգրան Թորոսյան. Ես դժգոհ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի դիրքորոշումից: «Անձամբ ես դժգոհ եմ համանախագահների դիրքորոշումից, հատկապես նրանցից մեկի»,-ասել է Թորոսյանը` պատասխանելով պատգամավորների հարցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտարարության նախագծի քննարկման ընթացքում: Ընդ որում նա հավելել է, որ հարցազրույցներից մեկում նա ուղղակիորեն նշել է, որ այդ համանախագահը Բրայզան է:



Ըստ Թորոսյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը նպատակահարմար է, սակայն նրա առջեւ հարկավոր է խնդիրներ դնել, սակայն ոչ թե շանտաժի մակարդակով, ինչպես դա անում է Ադրբեջանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը գտնում է, որ շանտաժը որոշ ազդեցություն ունեցավ Մինսկի խմբի համանախագահների վրա, ինչի մասին են վկայում վերջին հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:



«Կարելի է հասկանալ եւ նույնիսկ ենթադրել թե ինչպիսին կլինի նրանց պատասխանը, եթե ուղղակի հարցնենք այդ մասին` կասեն, իհարկե, որ կարգավորման հիքում ընկած է ինքնորոշման սկզբունքը: Սակայն, ակնհայտ է, որ ԵԱՀԿ ՄԽ մանդատը պահանջում է անաչառ եւ անկողմնակալ դիրքորոշում»,-ասել է Թորոսյանը: Նրա կարծիքով, որոշ համանախագահների հարցազրույցներն ու հայտարարությունները մամուլի համար անընդունելի են, քանի որ նման նյութերը հասարակական կարծիք են ստեղծում եւ կեղծ պատրանքներ, մոլորության մեջ գցելով ադրբեջանական բնակչությանը եւ խարխուսելով ռազմատենչ հայտարարությունների եւ հայատյացության խորացումը:



Թորոսյանը հավելել է, որ համանախագահները չեն կարող տարբեր մոտեցումներ ունենալ նույն խնդրին: «Ցավոք, այն լայնամասշտաբ լրատվական հարձակումը, որը նախաձեռնեց Ադրբեջանը, լիարժեք պատասխան չի ստացել Հայաստանի կողմից: Անշուշտ, բանակցությունները ամենակարեւորն են, եւ նրանք պետք է գաղտնի լինեն, սակայն հանրությանը, այդ թվում միջազգային, հարկավոր է ներկայացնել լիարժեք եւ ճշգրիտ տեղեկատվություն հակամարտության ծագման եւ ընթացքի մասին»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---