Նպաստներ՝ նպաստառու չհանդիսացողներին. 33 մլն դրամի խախտումներ սոց.աջակցության կենտրոններում25 մայիսի 2018 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը մոտ 33,3 մլն դրամի խախտումներ է արձանագրել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների գործունեության ոլորտում: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Նշվում է, որ Արարատի և Արմավիրի մարզերի թվով 7 սոցիալական աջակցության տարածքային մարմինի գործունեության նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 178 դեպքով տարբեր բնույթի խախտումներ. նպաստներ են վճարվել անձանց, որոնք տվյալ պահի դրությամբ նպաստառու չեն հանդիսացել: «Մի շարք խախտումներ և բացթողումներ արձանագրվել են սոցիալական աջակցության խորհուրդների անդամների գործունեության վերաբերյալ, ինչի արդյունքում ևս առաջացել են վնասներ: Վերոնշյալ դեպքերի ու խախտումների վերաբերյալ նյութերը ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը, արձանագրված խախտումների հանգամանքները, այդ թվում հնարավոր հափշտակության դեպքերը պարզելու, իրենց պարտականությունների մեջ հնարավոր թերացում կամ չարաշահում թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը որոշելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով», - նշվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |