Euromag. Նոյեմբերի սկզբին Երևանում կանցնի Yerevan Food Fest 2.800-ը25 մայիսի 2018 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Euromag պարբերականն անդրադարձել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին և պատմել տարվա գլխավոր գաստրոնոմիական փառատոնի՝ Yerevan Food Fest 2.800-ի մասին: Պարբերականը զրուցել է փառատոնի ղեկավար Աննա Մազմանյանի հետ: Ըստ նրա, ռեստորանային ոլորտը դինամիկ զարգանում է Հայաստանի ամբողջ տարածքում՝ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Մազմանյանն ասել է, որ Երևանում կան ռեստորաններ տարբեր ճաշակի մարդկանց համար՝ կան վայրեր, ուր կարելի է գնալ եվրոպական հմայքի, հետաքրքիր ճաշացանկի և մատուցման համար, որոշ հաստատություններում կարելի է զգալ ինչպես տանը, կան ռեստորաններ, որտեղ կարելի է համեղ բուրգերներ համտեսել կամ առոջ կերակրատեսակներ ճաշակել: «Այս տարի Երևանում հոբելյան է՝ մեր քաղաքը դառնում է 2800 տարեկան: Քաղաքապետարանը բազում մշակութային միջոցառումներ է նախատեսում անցկացնել, հիմնականում աշնանը: Քաղաքի օրը նշելու ենք սեպտեմբերի 29-ին և 30-ին, իսկ նոյեմբերի սկզբին կանցկացվի Yerevan Food Fest 2.800-ը: Կհավաքվեն գաստրոնոմիական զբոսաշրջության պրոֆեսիոնալները, ռեստորանատերերը, շեֆ խոհարարները, գաստրոլրագրողները և ուղղակի համեղ կերակուրների սիրահարները»,-պատմել է փառատոնի ղեկավարը: Ըստ Մազմանյանի, 2018-ին հատուկ Երևանի հոբելյանի համար իրենք յուրահատուկ գաստրոնոմիական ձևաչափ են հորինել և հյուրեր են սպասում աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի շրջանակում կանցկացվեն դասախոսություններ, վարպետության դասեր և փոփ-ափ ընթրիքներ: 2018-ին Երևանը նշում է հիմնադրման 2800-ամյակը՝ այս տարի տոնակատարությունը կլինի սեպտեմբերի 29-30-ին, կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |