Սամվել Բաբայանն ազատ չի արձակվել

Սամվել Բաբայանն ազատ չի արձակվել

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ազատ արձակելու որոշում չի կայացվել։

Panorama.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում «Համախմբում» կուսակցության անդամ, Բաբայանի կողմնակից Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ դատարանը որոշում էր կայացրել՝ վարույթ է ընդունում Բաբայանի գործը:

«Դրան կից ներկայացվել է նաև խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն՝ երկու պատգամավորի երաշխավորությամբ», - նշել է նա՝ հավելելով, որ բոլոր հիմքերը կային նրա խափանման միջոցը փոխելու:

Մայիսի 21-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Սասուն Միքայելյանը երաշխավորագիր էին ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտի 22-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով: Նույն թվականի նոյեմբերի 28-ին դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել նրան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---