Հայաստանի նորանշանակ վարչապետը դեռեւս մտադիր չէ անդամակցել որեւէ կուսակցության11 ապրիլի 2008 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս մտադիր չէ անդամակցել որեւէ կուսակցության: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին հայտարարել է Տիգրան Սարգսյանը` չբացառելով նման հնարավորություն հետագայում: Սարգսյանը անհամաձայնություն է հայտնել այն կարծիքի հետ, թե լինելով անկուսակցական, կարող է թույլ գտնվել եւ ազդեցություն չունենալ նախարարների վրա: Բացի այդ, նշել է վարչապետը, նա երբեւէ չի լսել, թե կոալիցիայում խանդով են վերաբերվել կառավարության ղեկավարի պաշտոնում իր նշանակմանը: Անդրադառնալով այն քայլերին, որոնք նա մտադիր է ձեռնարկել կառավարության աշխատանքի կատարելագործման համար` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ մտադիր է կոշտ եւ պահանջկոտ լինել, իսկ նախարարների պարտականությունները հստակ սահմանված կլինեն: Նախարարությունների ղեկավարները պետք է ունակ լինեն նկարագրելու այն արդյունքները, որոնք պետք է ապահովեն իրենց գործունեության ընթացքում: «Ես, որպես վարչապետ, կհետեւեմ, որպեսզի արդյունքները համապատասխանեն նախկինում արված հայտարարություններին, հակառակ դեպքում` հրապարակայնորեն բացասական գնհատական կտրվի նախարարների գործունեությանը»,-հայտարարել է վարչապետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |