Տրետյակովյան պատկերասրահում վնասել են Ռեպինի «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը» կտավը26 մայիսի 2018 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում այցելուներից մեկը կոտրել է ցուցադրված կտավներից մեկի ապակին պատնեշի մետաղյա մասով և վնասել նկարը: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 21:00-ին: Ըստ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի, պատահարի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են խուլիգանին, հայտնում է «Իզվեստիան»: Վնասվել է հայտնի ռուս նկարիչ Իլյա Ռեպինի «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը» կտավը Հարուցվել է քրեական գործ՝ մշակութային ժառանգության օբյեկտի վնասում կամ ոչնչացում հոդվածով: Ռեպինի «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը» կտավը ստեղծվել է 1883-1885թթ.: Կտավի վրա պատկերված է Իվան Ահեղի կյանքի հայտնի դրվագը, երբ նա ցասման պահին սպանել է իր որդուն՝ Իվանին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա |