Մինչև մայիսի 31-ը ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ կլինի

Մինչև մայիսի 31-ը ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ կլինի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝ մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: 27-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---