Եթե Ուկրաինան եւ Վրաստանը անդամակցեն ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը ռազմական միջոցների կդիմի իր անվտանգությունն ապահովելու համար11 ապրիլի 2008 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ստիպված կլինի իր անվտանգությունն ապահովելու համար ռազմական եւ այլ տեսակի միջոցների դիմել, եթե Ուկրաինան եւ Վրաստանը անդամակցեն ՆԱՏՕ-ին, ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին: «Միանշանակ, Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի իր պետական սահմանների մոտ իր շահերը պաշտպանելու համար: Դրանք կլինեն ոչ միայն ռազմական, այլ նաեւ այլ բնույթի միջոցներ»,-ասել է Բալուեւսկին: Խոսելով այն մասին, թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը, Գլխավոր շտաբի պետն ասել է. «Մենք կսպասենք` հարցը միանշանակ չէ»: «Ուկրաինայի բնակչությունը միանշանակորեն դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Չնայած այսպես կոչված հանրաքվեին Վրաստանում, որի համաձայն բնակչության շուրջ 70 տոկոսը կողմ է այդ գաղափարին, դեռեւս ամեն ինչ պարզ չէ, տեսնենք»,-հայտարարել է Բալուեւսկին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Բուխարեստում ապրիլին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանի եւ Ուկրաինայի միացումը ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների ծրագրին հետաձգվեց մինչեւ դեկտեմբեր, սակայն դաշինքի անդամները հայտարարեցին, թե այդ երկրները հեռանկարում կդառնան դաշինքի անդամներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |