Սասուն Միքայելյանը հերքել է մարզպետ դառնալու լուրերը28 մայիսի 2018 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Սարդարապատում լրագրողների հետ զրույցում հերքել է շրջանառվող լուրերը, թե ինքը կարող է դառնալ Կոտայքի մարզպետ: «Ես կմնամ Ազգային ժողովում: Ծրագրեր կան, մենք պետք է հասնենք նրան, որ առաջիկա ընտրությունները նորմալ անցնեն»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Իսկ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իր հերթին նշել է, որ արատավոր սովորույթներին վերջ է տրվելու: «Իմ հարազատներն ու ընկերներն արտոնյալ վիճակում չեն լինելու: Կառավարությունում և կառավարությանը կից մարմիններում չեն լինի ինչ-որ մեկի հովանավորությամբ նշանակված պաշտոնյաներ»,-ասել է նա: Ինչպես նշել է Սանասարյանը, ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունն իր ստուգումները սկսելու է բուհերից: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը կդառնա Կոտայքի մարզպետ: Կոտայքի մարզպետն այժմ Կարապետ Գուլոյանն է, նա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է: ՝ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |