Մնացականյան. Աշնանը Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով28 մայիսի 2018 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանի այցի ծրագիրը բավական հագեցած է՝ մինչ ասուլիսը նա այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ իրենք միասին այցելել են նաև Մուսա Լեռան հուշահամալիր: Նա նշել է, որ Մուսալեռի հայերի փրկությունը ևս հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր դրսևորումներից է։ «Անկեղծ ասած՝ իրապես շատ զգացմունքային պահ էր Մուսալեռ այցելությունը, և կարծում եմ, որ մենք միասին բավական հետաքրքիր փորձ ունեցանք այդ էմոցիոնալ պահը կիսելու: Այսօր մենք անվարան կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են հայ և ֆրանսիացի ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ աջակցության դրսևորումների վրա»,-ասել է նախարարը: Մեր հանդիպման օրակարգում էր աշնանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցը։ «Հանգամանալից քննարկում է ծավալվել նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի շուրջ: Այս համատեքստում գործընկերոջս հետ արձանագրեցինք, որ չնայած առկա արդյունքներին, այս բնագավառում մեր համագործակցությունը, ունենալով առավել մեծ ներուժ և զարգացման հեռանկարներ, դեռևս զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին: Մտքեր փոխանակեցինք համատեղ ջանքերով երկկողմ առևտրատնտեսական կապերին նոր շունչ հաղորդելուն ուղղված քայլերի շուրջ: Ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, և մենք պատրաստ ենք ֆրանսիական նոր ներդրողների համար ամենաբարենպաստ պայմանները ստեղծել»,-ասել է նա։ ՀՀ և Ֆրանսիայի նախարարները ստորագրել են Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության համար խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո)՝ Հայաստանում հաստատման և գործունեության մասին համաձայնագիրը: Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում իր հերթին ասել է, որ Ֆրանսիան վճռական է շարունակելու իր դերակատարությունը ԼՂ հակամարտությանկարգավորման հարցում: Նա հավելել է, որ Ֆրանսիան համոզված է, որ ուժի կիրառումը լուծում չէ, ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |