Ցեղասպանության ճանաչման հարցը հանվել է Քնեսեթի նիստի օրակարգից28 մայիսի 2018 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելսթեյնը հանել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մայիսի 28-ի նիստի օրակարգից։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Էդելսթեյնի խոսնակն ասել է, որը հարցն օրակարգից հանելու պատճառը «Քնեսեթի՝ խայտառակությունից խուսափելն էր, քանի որ պարզ չէր, արդյոք մեծամասնությունը կողմ կքվերարկեր բանաձևին»։ Ավելի վաղ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մտել էր Իսրայելի Քնեսեթի ընդլայնված նիստի օրակարգ: Քննարկումը նախաձեռնել է ձախակողմյան ընդդիմադիր «Մերեց» կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգը։ «Դա մեր բարոյական և պատմական պարտավորությունն է: Կան բաներ, որ վեր են քաղաքականությունից»,-հայտարարել է նա: 2018-ի փետրվարին ևս եղավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթում քննարկելու փորձ, սակայն այն ժամանակ այդ գաղափարը մերժվեց: Կառավարությունը միշտ խնդրել է կոալիցիային դեմ քվեարկել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու մտավախությունից դրդված: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |