Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին նոր էլեկտրագնացք կսպասարկի![]() 29 մայիսի 2018 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ից Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին կսպասարկի նոր էլեկտրագնացք, որն ամբողջ ամառվա ընթացքում կաշխատի ամեն օր: Այդ մասին հայտնել է «Վրացական երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքը: Երևանից գնացքը կշարժվի ժամը 15:30-ին և Բաթումի կհասնի հաջորդ օրը ժամը 07:10-ին: Բաթումից հակառակ ուղղությամբ գնացքը կշարժվի 15:40 և Երևանում կլինի հաջորդ օրը ժամը 07:25-ին: Գնացքն այսուհետ կկայանի նաև Սամտրեդիա կայարանում: Տոմսի արժեքն ընկերությունը չի հրապարակել՝ նշելով, որ այն կախված կլինի նախընտրած վագոնից: Նշվում է նաև, որ ուղևորների հոսքի ավելացման դեպքում գնացքի վագոնների թիվը կավելացվի, հայտնում է georgianreport.info-ն: Մինչ այդ երթուղին սպասարկում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Արմենիա» ֆիրմային գնացքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |