Յագլանդը բարձր է գնահատել ՄԻՊ աշխատանքը հավաքների ժամանակ![]() 29 մայիսի 2018 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ստրասբուրգում կայացած հանդիպմանը բարձր է գնահատել ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքը ապրիլին և մայիսին հայաստանյան հավաքների ժամանակ: Մայիսի 28-ի հանդիպմանը քննարկվել են Պաշտպանի աշխատանքն ու գնահատականներն ապրիլ և մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Քննարկման առարկա է դարձել պաշտպանի գործունեությունը՝ կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործողությունների դեմ բողոքները քննարկելու ու գնահատականի արժանացնելու հետ և այլն, հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ժամանակաշրջանում և նշել, որ այն մարդու իրավունքների տեսանկյունից ունեցել է կարևոր նշանակություն քաղաքացիների իրավունքների երաշխավորման առումով: Արման Թաթոյաը նշել է, որ այդ օրերին անչափ կարևոր էր ԵԽ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը՝ կապված երկրում մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ապահովման հետ: Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունները և ընդգծել Եվրոպայի խորհրդի կառույցների ու ծրագրերի հետ հետագա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: ԵԽԽՎ համազեկուցողները ևս բարձր են գնահատել այդ օրերին Պաշտպանի աշխատանքը և նշել են, որ իրենց հայտարարություններում այն նույնպես հաշվի են առել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |