«ԵՊՀ Ռեստարտը» համալսարանում դասադուլ է անում

«ԵՊՀ Ռեստարտը» համալսարանում դասադուլ է անում

PanARMENIAN.Net - «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցի է իրականացնում Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ:

Նախաձեռնության մասնակիցները կոչ են անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ և գործադուլ սկսել համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացման, Ուսանողական խորհրդի գործունեության կասեցման պահանջներով։

Մի քանի հարյուր ուսանող այժմ երթ է իրականացնում համալսարանի տարածքում: Նրանք շարժվելու են դեպի «Սև շենք», որտեղ տեղակայված են ԵՊՀ-ի Պատմության, Տնտեսագիտության և Աստվածաբանության ֆակուլտետները:

Ավելի վաղ, նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ հաշվի առնելով մայր բուհի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումներ քաղաքական հայացքների համար, բուհի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը, բազմաթիվ ուսանողների և դասախոսների բողոքները, համալսարանում ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցի՝ ուսխորհրդի և արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը «ԵՊՀ Ռեստարտը» կոչ է անում դասադուլ սկսել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---