Լեհաստանի նախագահականը մայիսի 28-ին լուսավորվել է հայկական դրոշի գույներով (Թարմացված)

Լեհաստանի նախագահականը մայիսի 28-ին լուսավորվել է հայկական դրոշի գույներով (Թարմացված)

PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահական պալատը մայիսի 28-ին լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Այդ մասին հայտնում է Լեհաստանում ՀՀ դեսպանատունը:

«Լեհաստանի նախագահական պալատը 2018 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առթիվ: Շնորհակալություն Լեհաստան»,-ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ։

100 տարի առաջ՝ 1918 թ․ մայիսի 28-ին, Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն ընդունեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագիրը՝ այդպիսով դարեր անց վերականգնելով Հայոց պետականությունը։

Նյութը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ Լեհաստանի նախագահական պալատը լուսավորվել է ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական դրոշի գույներով․ մայիսի 28-ին նշվում էր նաև Ադրբեջանական հանրապետության հիմնադրման հարյուրամյակը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---