Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը![]() 29 մայիսի 2018 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Համապատասխան հաղորդագրությունները հրապարակված են վերոնշյալ հանրապետությունների ԱԳՆ կայքերում: Կողմերը հայտարարել են, որ հավատարիմ են միջազգային իրավունքի սկզբունքներին և համագործակցությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դամասկոսն ու Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսն ու Սուխումը հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Փաստաթղթերում հղում է արվում 1961թ. ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային և 1963թ. ապրիլի 23-ի Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային: Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են նաև ՌԴ-ն, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |