«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» RISE Management Trainee նախագծի մեկնարկը տրվել է![]() 29 մայիսի 2018 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է RISE Management Trainee ծրագիրը, որը միտված է տաղանդավոր շրջանավարտներին օգնելու սկսել իրենց աշխատանքային կարիերան, բացահայտել մասնագիտական ներուժն ու համալրել նոր սերնդի առաջնորդների շարքերը: Lրիվ դրույքաչափով աշխատանք ապահովող այս երկամյա նախագիծը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում աստիճանաբար ծանոթանալ արագ սպառման ապրանքների շուկայում աշխատանքին, վերապատրաստվել ոլորտի լավագույն մասնագետների մոտ, մասնակցել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» իրականացրած կարևոր ու ազդեցիկ ծրագրերին կամ ղեկավարել դրանք և շատ ավելին: «Մշտապես փնտրում ենք տաղանդավոր շրջանավարտների, որոնք հանդես են գալիս թարմ գաղափարներով և արագ զարգանալով՝ ձևավորում ընկերության գործունեությունը: Մեր RISE նախագիծը մեծ մասնագիտական ներուժ ունեցող երիտասարդ մասնագետներին բացառիկ հնարավորություն է տալիս, նույնիսկ առանց աշխատանքային փորձի, վճարովի աշխատանքի անցնել, ներգրավվել ազդեցիկ ծրագրերում, կարճ ժամանակում զարգացնել առաջնորդի իրենց հմտություններն ու երկու տարվա ընթացքում փորձառու մասնագետ դառնալ», - ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը: Ծրագրին կարող են դիմել աշխատանքային փորձ չունեցող կամ մինչև երկու տարի աշխատանքային փորձով, անգլերեն լեզվին վարժ տիրապետող, սովորելու հակում ունեցող և արտերկրում աշխատելուն պատրաստ ավարտական կուրսի ուսանողներ, ինչպես նաև շրջանավարտներ և մագիստրատուրայի կրթական ծրագրերի մասնակիցներ: Ցանկացողները կարող են մինչև հուլիսի 1-ը դիմել իրենց նախընտրած բաժին՝ լրացնելով առցանց հայտը: «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը՝ աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խ ոշորագույն ընկերություններից մեկի՝ հայտնի «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» Ընկերության մասնաճյուղը, Հայաստանում գործունեություն է ծավալում 1996 թվականից: Ընկերությունը Հայաստանում «Կոկա-Կոլա Ընկերության» միակ լիազորված շշալցնողն է: Ավելի քան 350 մասնագետից բաղկացած թիմն ուղղակիորեն ներգրավված է Ընկերության ամենօրյա գործունեությունում և ընկերության հաջողակ գործունեության գրավականն է: Բիզնես գործունեությանը զուգահեռ հայ հասարակության պատասխանատու անդամ լինելով` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը նախաձեռնել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր: Երիտասարդության զարգացումը, ջրային ռեսուրսների կառավարումը, էներգիայի խնայողությունը և կլիմայի պաշտպանությունը, ինչպես նաև համայնքների զարգացումն Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության առանցքային ուղղություններից են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |