ՀՀԿ-ն կորցրեց 2-րդ պատգամավորին՝ Շիրակ Թորոսյանին

ՀՀԿ-ն կորցրեց 2-րդ պատգամավորին՝ Շիրակ Թորոսյանին

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է Հայաստանի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»,-ասվում է գրառման մեջ :

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը ևս դուրս է գալիս ՀՀԿ-ից:

Նա նշել է, որ ճիշտ է համարում աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով կառավարությանը տալ գործելու ավելի խաղաղ և կանխատեսելի պայմաններ:

 Ուշագրավ
---