ԵՊՀ ռեկտոր. Քաղաքական հայացքների համար հալածվող մարդ եմ![]() 29 մայիսի 2018 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում ռեկտոր Արամ Սիմոնյանը պատասխանել է իր հրաժարականը պահանջող ուսանողների հարցերին: Լարված մթնոլորտում անցած հարց ու պատասխանից հետո ուսանողները խոչընդոտել են նրա ելքը նիստերի դահլիճից: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Պետրոսյանն ասել է Սիմոնյանին, որ վերջինս պետք է հրաժարվի իր զբաղեցրած պաշտոնից, քանի որ «պատրաստ չէ գնալ փոփոխությունների»: «Հոգաբարձուների խորհուրդը հրաժարականի (Արամ Սիմոնյանի-խմբ.) հարցը պետք է կառավարությունում քննարկման դնի և բավարարի ուսանողների պահանջը», - ասել է նա: Սիմոնյանն արձագանքել է, որ սա «բացահայտ ճնշում է»: «Դուք կոնստրուկտիվ բանավեճի կամ քննարկման պատրաստ չեք: Ես երբեք այս տասներկու տարում որևէ մեկի նկատմամբ բռնություն չեմ գործադրել, այսօր իմ նկատմամբ բռնություն է գործադրվում: Սա դեմոկրատիա չէ, սա հաշվեհարդար է, այդ թվում՝ քաղաքական կուսակցության պատկանելու հաշվեհարդար: Ես կարող եմ ինձ հայտարարել քաղաքական հայացքների համար հալածվող մարդ», - ասել է նա՝ հավելելով, որ ինքը բռնության միջոցով ոչ մի զիջման չի գնա: Ավելի վաղ, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցի է իրականացնում Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ: Նախաձեռնության մասնակիցները կոչ են անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ և գործադուլ սկսել համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացման, Ուսանողական խորհրդի գործունեության կասեցման պահանջներով։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |