Հերքում. Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին նոր էլեկտրագնացք չի սպասարկի![]() 29 մայիսի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանյան մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին կսպասարկի արագընթաց էլեկտրագնացք, չի համապատասխանում իրականությանը: GeorgianReport.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ալոյանը: «Ամեն տարվա հունիսի 15-ից իր աշխատանքն է սկսում Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին սպասարկող №202/201 «Արմենիա» ֆիրմային գնացքը: Նոր արագընթաց գնացք չի լինելու այդ երթուղում: Պաշտոնական հաղորդագրությունը թյուրիմացության մեջ է գցել ընթերցողին»,— պարզաբանել է Ալոյանը՝ անդրադառնալով «Վրացական երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքի տարածած տեղեկատվությանը: Ալոյանը հայտնել է նաև, որ մինչև հունիսի 15-ը աշխատում է գնացք մինչև Թբիլիսի, իսկ հանգստյան շրջանի սկզբից մինչև հոկտեմբերի 15-ն աշխատելու է մինչև Բաթումի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |