ԵՊՀ ռեկտորն իրավունք ունի 4-րդ անգամ ընտրվելու, բայց չի գնա այդ քայլին![]() 29 մայիսի 2018 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի պատրաստվում երկար մնալ զբաղեցրած պաշտոնում: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ իրավունք ունի 4-րդ անգամ ընտրվելու, բայց չի գնա այդ քայլին: Ռեկտորի պաշտոնավարման երրորդ ժամկետը կլրանա 2020-ին: Արամ Սիմոնյանը նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ զուտ այն պատճառով, որ իր դեմ ճնշում են գործադրում և պահանջում իր հրաժարականը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պաշտոնավարման 12 տարիների ընթացքում իրեն փոխարինող պատրաստել է՝ Սիմոնյանն ասել է. «Պրոռեկտորները, գիտքարտուղարը, վարչության պետերը: Շատ եմ պատրաստել: Երիտասարդներ շատ կան համալսարանում, գնացեք, տեսեք», հայտնում է Yerkir.am-ը: Այն հարցին, թե տեսնո՞ւմ է նրանց ռեկտորի պաշտոնում՝ նա պատասխանել է. «Այո, տեսնում եմ: Նրանցից յուրաքանչյուրը կարող է աշխատել»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել էր, «Շտապ օգնություն» է հրավիրվել:«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Պետրոսյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել է. «Նոր մտա Արամ Սիմոնյանի մոտ, ասաց, որ իրեն լավ է զգում: Մենք ասացինք, որ չենք խոչընդոտի իր դուրս գալը, բայց նա ցանկանում է մնալ»: Մինչ այդ Արամ Սիմոնյանը պատասխանել էր իր հրաժարականը պահանջող ուսանողների հարցերին: Լարված մթնոլորտում անցած հարց ու պատասխանից հետո ուսանողները խոչընդոտել են նրա ելքը նիստերի դահլիճից: Ավելի վաղ, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ: Նախաձեռնության մասնակիցները կոչ են անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ և գործադուլ սկսել համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացման, Ուսանողական խորհրդի գործունեության կասեցման պահանջներով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |