ԵՊՀ ռեկտորը հոսպիտալացվել է, «ԵՊՀ Ռեստարտը» դադարեցնում է բողոքի ակցիաները![]() 30 մայիսի 2018 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է։ Այդ մասին հայտնել է ԵՊՀ մամուլի պատասխանատու Գևորգ Էմին- Տերյանն իր ֆեյսբուքյան էջում: Այլ մանրամասներ չեն նշվում։ Ռեկտորի հոսպիտալացման մասին լուրին արձագանքել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը՝ մաղթելով Արամ Սիմոնյանին առողջություն: Հայտարարության մեջ ասվում է, որ նախաձեռնությունն «ի աջակցություն դադարեցնում է բողոքի ակցիաները»: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը: «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն: Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններին պատրաստվելու համար: Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին»,-ասվում է հայտարարության մեջ: Մայիսի 29-ին Արամ Սիմոնյանը պատասխանել էր իր հրաժարականը պահանջող ուսանողների հարցերին: Լարված մթնոլորտում անցած հարց ու պատասխանից հետո ուսանողները խոչընդոտել էին նրա ելքը նիստերի դահլիճից: Նրա ինքնազգացողությունը վատացել էր: «Շտապ օգնություն» էր հրավիրվել: Ավելի ուշ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Պետրոսյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել էր. «Նոր մտա Արամ Սիմոնյանի մոտ, ասաց, որ իրեն լավ է զգում: Մենք ասացինք, որ չենք խոչընդոտի իր դուրս գալը, բայց նա ցանկանում է մնալ»: «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր իրականացնում Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ: Նախաձեռնության մասնակիցները կոչ էին անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ և գործադուլ սկսել համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացման, Ուսանողական խորհրդի գործունեության կասեցման պահանջներով։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |