ՄԻԵԴ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ՄԻՊ աշխատանքը![]() 30 մայիսի 2018 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ նախագահ Գիդո Ռայմոնդին բարձր է գնահատել ՀՀ ՄԻՊ աշխատանքը: Այդ մասին նա ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանից նշանակված դատավոր Արմեն Հարությունյանը և դատարանի քարտուղար Ռոդրիկ Լիդելը: Հանդիպման ընթացքում կարևորվել է Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու, օրենսդրական նախագծեր մշակելու, Եվրոպական դատարանում քննվող գործերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հատուկ կարծիքներ ներկայացնելու առաջարկվող պրակտիկան և այլն, հայտնում է ՄԻՊ աշխատակազմը: Ըստ Եվրոպական դատարանի գործընկերների՝ Մարդու իրավունքների պաշտպանի այս նոր նախաձեռնությունները միջազգային լավագույն փորձի օրինակ են և ավելի կնպաստեն դատարանի իրավական չափանիշների ներդրմանը: Բարձր է գնահատվել Մարդու իրավունքների պաշտանի զեկույցների որակը, որոնք հաշվի են առնվում դատարանի կողմից վճիռներ կազմելիս: Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը դատարանի վճիռների կատարմանը և համագործակցությունը Նախարարների կոմիտեի հետ: Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Գիդո Ռայմոնդիին աշխատանքը գնահատելու համար և նշել, որ այն շարունակաբար ուղղված է լինելու դատարանի իրավական չափանիշների ներդրմանը երկրի իրավական համակարգում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |