Վարչապետ. ՀՀ-ում իշխանությունը վերադարձվեց ժողովրդին30 մայիսի 2018 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլ-մայիսի հայաստանյան իրադարձությունները բնութագրել է որպես իշխանության վերադարձ ժողովրդին: Այդ մասին նա հայտարարել է Ժաննա Նեմցովային տված հարցազրույցում «Նեմցովա. Հարցազրույց» հաղորդման շրջանակում, հայտնում է Deutsche Welle-ն: «Դա և երկրի բնակչության որոշմամբ իրագործված իշխանափոխություն էր, և թավշյա ժողովրդական հեղափոխություն առանց բռնության: Այդ ամբողջ գործընթացն ու իմ ընտրվելը ՀՀ վարչապետի պաշտոնում եղել է ՀՀ սահմանադրության և օրենքների շրջանակում: Այս հեղափոխությունը «գունավոր» չի կարելի համարել: Ենթադրվում է, որ նման իշխանափոխության հետևում մեծ աշխարհաքաղաքական ենթատեքստ կա: Իսկ մեր դեպքում, դա զուտ ներքին գործընթաց էր, հայ ժողովրդի որոշմամբ: Մեզ համար դա ազգային արժանապատվության, իսկ անձամբ իմ՝ անձնական արժանապատվության հարց էր: Չեմ կարծում, որ դրսից ինչ-որ մեկը, նշանակություն չունի, թե ով և որտեղից, պետք է լուծի ՀՀ ներքաղաքական խնդիրները»,-ասել է Փաշինյանը: Ըստ նրա, Հայաստանի հեղափոխությունը տարբերվում է Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից: «Վրաստանի և Ուկրաինայի պարագայում մենք փոփոխություններ տեսանք այդ երկրների արտաքին քաղաքականության մեջ: Իսկ մենք ասել ենք, որ շարունակելու ենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը, զարգացնելու ենք հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ, Իրանի և Վրաստանի հետ: Արտաքին քաղաքականության ուղղվածությունը մնում է նույնը, ինչպես հեղափոխությունից առաջ էր»: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |