Norway Chess Classic. Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել30 մայիսի 2018 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարում: Նրա հակառակորդն ամերիկացի Ուեսլի Սոն էր: Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։ 2-րդ տուրի արդյունքում ոչ ոքի են ավարտվել նաև Կարյակին-Կարլսեն, Դին Լիժեն-Վաշիե-Լագրավ, Նակամուրա-Անանդ, Կարուանա-Մամեդյարով հանդիպումները: 2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կարլսենը 1,5 միավորով, 2-9-րդ տեղերը կիսում են Նակամուրան, Լիժենը, Անանդը, Արոնյանը, Սոն, Կարյակինը, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը՝ 1-ական միավորով: 10-րդ հորիզոնականում Կարուանան է 0,5 միավորով: Արոնյանը 3-րդ տուրում կխաղա Մագնուս Կարլսենի հետ: Ավանդական գերհզոր մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |