ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հելսինքյան հանձնժողովում ապրիլի 17-ին լսումներ են անցնելու` «Հայաստանը ընտրություններից հետո»12 ապրիլի 2008 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հելսինքյան հանձնժողովում ապրիլի 17-ին լսումներ են անցնելու` «Հայաստանը ընտրություններից հետո»: Ինչպես ասվում է հանձնաժողովի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, «փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանը կանգնել է լուրջ քաղաքական ճգնաժամի առջեւ: Մարտի 1-ին իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ կայացած բախումները 8 զոհի եւ արտակարգ դրություն հայտարարելու պատճառ դարձան, ինչը լրջորեն ազդել է Հայաստանի վարկանիշի վրա: Չնայած, որ վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրվեց երկրի նախագահ, որոշ ընդդիմադիր առաջնորդներ հրաժարվել են ճանաչել դա եւ ընդդիմության եւ կառավարության հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Արտակարգ դրությունը վերացվեց, սակայն զանգվածային ցույցեր անցկացնելու արգելքը շարունակում է գործել»: Լսումների ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվելու նրան` ինչպես կազդեն հայաստանյան իրադարձությունները Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին եւ Հայաստանի մասնակցությանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին:Լսումներին մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան, Հայաստանի նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը եւ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Գրիգորյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |