Գազի և էլէներգիայի սակագնի նվազեցման հարցն է քննարկվում![]() 30 մայիսի 2018 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում գազի և էլեկտրաէներգիայի սակգնի նվազման հարցի շուրջ քննարկումներ են ընթանում են: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է նախարար Արթուր Գրիգորյանը։ Ըստ նախարարի, քննարկումներն ընթանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ «Մասնագետները սկսել են քննարկումներ սակգների նվազեցման հնարավոր բոլոր տարբերակների վերաբերյալ: Դրանք սկսվել են մայիսի 29-ի երեկոյան, դեռ չեն ավարտվել, և արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ», - ասել է նախարարը։ Գրիգորյանի խոսքով՝ սակագների վերանայման հնարավորությունը տրվում է վեց ամիսը մեկ, և սակագների վերանայումը կլինի օգոստոսից հետո։ Նա նաև հավելել է, որգազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները չեն վերանա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |