Փաշինյան. Facebook-ը մեծ դեր ունեցավ հայաստանյան հեղափոխության համար30 մայիսի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը մեծ դեր ունեցավ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժաննա Նեմցովային տված հարցազրույցում «Նեմցովա. Հարցազրույց» հաղորդման շրջանակում, հայտնում է Deutsche Welle-ն: «Իմ քաղաքական գործունեության և բողոքների ժամանակ հեռուստատեսությունը փաստացի փակ է եղել ընդդիմության համար: Չափազանց կարևոր է ժողովրդի հետ շփման այլընտրանքային ուղի ունենալ: Հիմա իմ ֆեյսբուքյան էջը մեծ լսարան ունի, որը համեմատելի է հեռուստատեսության լսարանի հետ: Դա հանրության, քաղաքացիների հետ երկխոսության շատ արդյունավետ միջոց է: Անշուշտ, Facebook-ը մեծ դեր ունեցավ հայաստանյան հեղափոխության ընթացքում և շատ արդյունավետ ուղի էր տեղեկատվական հոսքերի համար, մարդկանց հանրահավաքի կանչելու համար»,-ասել է Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաև ապրիլ-մայիսի հայաստանյան իրադարձությունները բնութագրել է որպես իշխանության վերադարձ ժողովրդին: Ըստ նրա, Հայաստանի հեղափոխությունը տարբերվում է Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից: «Վրաստանի և Ուկրաինայի պարագայում մենք փոփոխություններ տեսանք այդ երկրների արտաքին քաղաքականության մեջ: Իսկ մենք ասել ենք, որ շարունակելու ենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը, զարգացնելու ենք հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ, Իրանի և Վրաստանի հետ: Արտաքին քաղաքականության ուղղվածությունը մնում է նույնը, ինչպես հեղափոխությունից առաջ էր»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |