ՀԾԿՀ փոխնախագահ. Ջրի սակագնի նվազում չի սպասվում30 մայիսի 2018 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ջրի սակագանի վերանայում այս պահի դրությամբ հնարավոր չէ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԾԿՀ նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը։ Նա հիշեցրել է, որ 2016-ին կառավարության կողմից կազմակերպված միջազգային մրցույթի ժամանակ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հաղթող էր ճանաչվել, որից հետո նաև ձեռք էր բերվել սակագնային համաձայնագիր։ Վերջինիս համաձայն՝ ջրի սակագնի նվազում չի սպասվում, հայտնում է Aysor.am-ը։ «Ըստ համաձայնագրի՝ մինչև 2023 թիվը յուրաքանչյուր տարի սակագնի աճ է նախատեսվում, և 2023 թվականից հետո նոր դեպի նվազում՝ մինչև վարձակալության 15-րդ տարվա ավարտը», - նշել է Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ դրված են ճշգրտված մեխանիզմներ, որոնց համաձայն ամեն տարի պետք է սակագինը ճշգրտվի, որի ժամանակ նաև դիտարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը, գնաճը և խմելու ջրի մատակարվող ծավալների փոփոխությունը։ Թե ինչ սակագին կսահմանվի հաջորդիվ, Միքայել Սողոմոնյանն ընդգծել է, որ մինչև օգոստոսի առաջին կեսը «Վեոլիա ջուրը» օրենքով սահմանված կարգով իր հայտը կներկայացնի, որից հետո ուսումնասիրություններ կկատարվեն։ «Յուրաքանչյուր տարի քննարկում ենք ունենում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ և ամեն տարի վերանայում ենք սակագները», - հավելել է նա։ 2017-ին Հայաստանի կառավարությունը ջրամատակարարման սակագնի թանկացումը սուբսիդավորելու նպատակով 2018-ի համար 1,289 մլրդ դրամ էր հատկացրել Ջրային տնտեսության պետական կոմիտեին: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն այն ժամանակ հայտարարել էր. «2018-ին սուբսիդավորումը իրականացվելու է այնպես, որ ՀՀ բոլոր քաղաքացիները չզգան թանկացման բեռը, իսկ 2019-ին թիրախավորվելու է սոցիալապես անապահով խավը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |