Արսեն Թորոսյանը մտադիր է չարաշահումների մասին 2 նամակ ուղարկել ԱԱԾ![]() 30 մայիսի 2018 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախարարությունում «կոռուպցիոն գործարքների» վերաբերյալ երկու նամակ է ուղարկելու Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը: Panorama.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ինքը՝ նախարարը: «Այդ գործերին ընթացք տալու համար ոչ մի խանգարող հանգամանք չկա: Կլինեն նաև կադրային փոփոխություններ, աշխատանքից ազատումներ, իսկ եթե լինեն քրեական գործերի հիմքեր, ապա նաև կհարուցվեն քրգործեր: Երբ դրանք լինեն, դրանց մասին կիմանաք: Հիմա չեմ ուզում անուններ տալ՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, բայց ինչպես գրել էի՝ դրանք կլինեն մեծ հիվանդանոցների հետ կապված»,- նշել է Արսեն Թորոսյանը: Նա հավելել է, որ պաշտոնավարման առաջին օրերին արդեն մի քանի դեպքի մասին նշել է՝ մասնավորապես, առողջարանների մասով: Ավելի վաղ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր տեղեկություններով «առողջապահական օլիգարխիան» որոշել է հակահարված տալ նախարարության հակակոռուպցիոն քայլերին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |