Norway Chess Classic. Արոնյանը պարտվել է Կարլսենին![]() 31 մայիսի 2018 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարի 3-րդ տուրում պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։ 3-րդ տուրի արդյունքները. Կարլսեն-Արոնյան՝ 1:0, Սո-Նակամուրա, Անանդ-Լիժեն, Մամեդյարով-Կարյակին, Վաշիե-Լագրավ-Կարուանա՝ ոչ ոքի: 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կարլսենը 2,5 միավորով: 2-8-րդ տեղերը կիսում են Նակամուրան, Դին Լիժենը, Անանդը, Սոն, Կարյակինը, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը՝ 1,5-ական միավորով: 9-10 տեղերում են Արոնյանն ու Կարուանան՝ 1-ական միավորով: 4-րդ տուրում Արոնյանը խաղալու է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Ավանդական գերհզոր մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |