Նախարար. Իրանի հետ հարաբերությունները ՀՀ համար կենսական են31 մայիսի 2018 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար Իրանի հետ հարաբերություններն ունեն կենսական նշանակություն: Այդ մասին «Բանաձև» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնմանն ու ԱՄՆ խիստ մոտեցմանը Իրանի հետ հարաբերությունները չխզող գործընկերների նկատմամբ: Նախարարը նշել է, որ ՀՀ-ն իր դիրքորոշումն արտահայտել է այն ժամանակ, երբ ընդունվել է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևը 2015 թվականին. ողջունելով համատեղ, համապարփակ գործողությունների ծրագիրը: «Մեզ համար Իրանի հետ հարաբերություններն ունեն կենսական նշանակություն, մենք ունենք կառուցած, ձևավորած հարաբերություններ Իրանի հետ: Մենք զգայուն ենք այս հարցերի նկատմամբ: Մենք նկատի ունենք նաև Անվտանգության խորհրդի բանաձևի դերակատարությունը և համագործակցություն ունենք Միացյալ Նահանգների հետ: Այս ամենը համադրում ենք, ինչպես նաև ի հայտ ենք բերում ու բացատրում, ակնհայտ ենք դարձնում այն կենսական շահերը, որոնք առկա են Հայաստանի համար բոլոր հարցերում, որոնք վերաբերում են Իրանի հետ հարաբերություններին»,-ասել է նախարարը: Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս Իրանի հետ 2015-ին ստորագրած միջուկային ծրագրից՝ մի գործարք, որը սահմանափակում է Թեհրանի ակտիվությունը միջուկային ոլորտում ՄԱԿ, ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Թեհրանը հայտարարեց, որ դուրս չի գա համաձայնագրից, համաձայնագրին հավատարիմ են նաև ԵՄ երկրները: Ավելի ուշ Իրանը հայտարարեց, որ կշարունակի կատարել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի դրույթները, եթե Եվրամիությունը հատուցի այն վնասը, որը Թեհրանը կրելու է ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են |