Չեխական ռադիո. Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է31 մայիսի 2018 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Չեխական «Ռադիոժուրնալ» ռադիոկայանն իր կայքում նյութ է հրապարակել Հայաստան ուղևորության մասին՝ անդրադառնալով երկրի պատմությանը, մշակույթին ու կրոնին: «Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է Եվրոպայի և Ասիայի միջև: Այստեղ զարմանալի մարդիկ են, զարմանալի բնություն ու հնագույն քրիստոնեական մշակույթ: Իսկ հայկական եկեղեցիները շատ համեստ են՝ որպեսզի ոչ մի բան չխանգարի Աստծո հետ հաղորդակցվելուն»,-ասվում է նյութում, հայտնում է Rusarminfo-ն: Հեղինակ Սյուզի Բադավին մի դրվագ է պատմում Հայաստանի պատմությունից, թե ինչպես արաբների արշավանքի ժամանակ հայոց արքային խորամանկության շնորհիվ հաջողվել է կասեցնել նվաճողների հարձակումը: «IX դարում Հայաստանի վրա են հարձակվում արաբները: Հայոց արքա Աշոտ Երկաթը կասեցնում է նրանց հարձակումը Սևանում՝ հարյուրավոր նավերի մեջ մեկական զինվոր նստեցնելով: Արաբները, կարծելով, որ հայերը մեծ զորք են հավաքել, փախուստի են դիմում»,-պատմում է Բադավին: Չեխական ռադիոն պատմում է նաև Սևանի իշխանի մասին, որն անհետացման եզրին էր հասել լճում ջրի մակարդակի նվազման պատճառով, և միայն բնապահպանական կազմակերպությունների միջամտությունը թույլ տվեց կայունացնել ջրի մակարդակն ու փրկել հյութեղ ու հազվագյուտ համ ունեցող այդ ձկնատեսակն անհետացումից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր |