«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Գիչյանն ազատ է արձակվել![]() 31 մայիսի 2018 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Դատարանի որոշմամբ ազատ է արձակել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանը։ Դատարանը փոխել է նրա խափանման միջոցը՝ ստորագրություն վերցնելով երկրից չհեռանալու մասին, հայտնում է Aysor.am-ը։ Խաչատուր Գիչյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա իր սեփական բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։ Գիչյանը, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեղադրանքով 6 մարդ էր կալանավորվել, այդ թվում Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը, Աշոտ Մուրադյանը, Տարոն Լոռյանը, Սերգեյ Հակոբյանը, Սամսոն Գաբրիելյանը։ Նրանցից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։ 2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |