Ստամբուլի դատախազություն՝ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը խոսքի ազատության սահմաններում է![]() 31 մայիսի 2018 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը խոսքի և մտքի ազատության սահմաններում է, հայտնում է Ermenihaber-ը: Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն էր սկսել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ բերման ենթարկված Լեման Յուրթսեվերի, Ժիյան Թոսունի և Գամզե Օզդեմիրի նկատմամբ՝ «ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն հրահրելու» մեղադրանքով: Նրանք «Մարդու իրավունքների միության» կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ցուցանակներ և ցեղասպանության զոհերի նկարներ էին պահել իրենց ձեռքին: Նրանց դեմ կիրառվել էին ֆիզիկական և հոգեկան բռնություններ: Հետաքննության արդյունքները հրապարակելիս դատախազը հայտնել է, որ կասկածյալների նկատմամբ քրեական հեդապնդման համար հիմքեր չկան: Դատարանը նաև հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին՝ նշելով, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը մտքի և խոսքի ազատության սահմաններում է: Դատախազության այդ որոշումից հետո Մարդու իրավունքների միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ որոշումը կարևոր է դիտարկել քաղաքական կամքի դրսևորման տեսանկյունից: «Տեսնում եք, թե, միջազգային համաձայանագրերն անտեսելով, Թուրքիան ուր է հասել մտքի և խոսքի ազատության տեսանկյունից: Հարյուրավոր մարդիկ այլակարծության համար բանտերում են: Մեզ համար կարևոր է, որ դատախազության ընդունած որոշումը քաղաքական կամքի տեսանկյունից դիտարկվի: Այսուհետև ամեն ապրիլի 24-ին նվիրված միջոցառումների ժամանակ մեզ մոտ ենք պահելու այս որոշումը, որպեսզի ցույց տանք այն պաշտոնյաներին, ովքեր կփորձեն խոչընդոտել մեր գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |